Հասարակություն

Թվայնացումը ֆանտաստիկ էֆեկտ է տալու. Կարեն Կարապետյան

Թվայնացումը ֆանտաստիկ էֆեկտ է տալու, այդ իսկ պատճառով մեկ օր շուտ արե´ք, մի´ տարեք 2019 թիվ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Եթե մենք երեք տարի ռեֆորմ ենք անում, եկեք դրա անունը ռեֆորմ չդնենք, չի լինում այդպես»,-նշել է նա:

«Տեղեկատվական համակարգը եթե լինի, մենք այդ համակարգի հիման վրա կարող ենք ընտրել թիրախները եւ ոչ թե տոտալ գնալ ստուգել, այլ թիրախային տեղը ստուգել: Հետեւաբար, ուսումնասիրելու ենք նույն բանաձեւով, ինչպես առաջ, բայց գլխանց գնալու ենք ավելի ռիսկային տեղ: Եվ ժամանակի ծախսը, եւ էֆեկտիվությունը բարձրանում է»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի արդյունավետությունը կազմում է 75-77 տոկոս, եւ մարդկանց որոշակի խումբ, որը կարիքավոր չէ, օգտվում է այդ համակարգից: Վարչապետ Կարապետյանը կարեւորել է դասակարգման հստակ չափորոշիչների սահմանումը եւ թվայնացումը:

Սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվում է իրականացվող ծրագրերի եւ մատուցվող ծառայությունների մշտադիտարկման եւ գնահատման համակարգ ներդնել մինչեւ 2019-2020 թվականները:

Back to top button