Տնտեսական

17718 կրակոց` հակակարկտային կայանքներով

Հունիսի 1-ին Հայաստանի 73 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 10 ամպ, կատարվել է 17718 կրակոց: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Միայն Արագածոտնի մարզի Արագածավան, Լուսակն, Արտենի համայնքների տարածքներում կարկտավտանգավոր 1 ամպի դեմ կատարվել է 3984 կրակոց:

Արմավիրի մարզի Կողբավան, Արտամետ, Բագարան, Երվանդաշատ, Շենիկ, Արգինա, Քարակերտ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 10377 կրակոց:

400 կրակոց էլ արձակվել է Շիրակի մարզի Ղարիբջանյան, Հայկավան, Ախուրյան, Կամո համայնքների տարածքներում:

Սյունիքի մարզում, սակայն, տեղացել է կարկուտ և վնասներ պատճառել:
Back to top button