Միջազգային

Արիանա Գրանդեն բարեգործական համերգ կտա Մանչեսթրում

Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի բարեգործական համերգի տոմսերը, որը նա մտադիր Է Մանչեսթրում տալ մայիսի 22-ի ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին, վաճառվել են վեց րոպեի ընթացքում:

Տոմսերը վաճառքի են ստացվել տեղական ժամանակով ժամը 10:00-ին: Բազմաթիվ օգտատերեր, որոնք ցանկանում էին դրանք ձեռք բերել, ուղարկվել են Ticketmaster ծառայություն եւ հայտնվել էլեկտրոնային հերթում:

Համերգը կկայանա հունիսի 4-ին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում: Համերգին նաեւ ելույթ կունենան Ջասթին Բիբերը, Ֆարել Ուիլյամսը, Քեթի Փերին, Մայլի Սայրուսը, Coldplay եւ Take That խմբերը: Սպասվում Է, որ որպես ահաբեկչական գրոհի զոհերին օգնություն, կհավաքվի մոտավորապես 2 մլն ֆունտ:

Ահաբեկչությունը կատարվել է մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթր Արենա» համալիրում Արիանա Գրանդեի համերգի ավարտին: Պայթյունն իրականացրել էր մահապարտ Սալման Աբեդին: Զոհվել է 22 մարդ, այդ թվում՝ 12 երեխա: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:

Back to top button