Միջազգային
Թրամփը հայտարարել է գլոբալ ջերմացման դեմ պայքարի փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս գլոբալ ջերմացման դեմ պայքարի վերաբերյալ 2015 թվականին Փարիզում ստորագրված միջազգային պայմանագրից: Այդպիսով ԱՄՆ-ը, Սիրիայի և Նիկարագուայի հետ միասին, դառնում է այն եզակի երկրներից մեկը, որը չի մասնակցում 195 երկրների միավորող համաձայնությանը:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման այդ համաձայնագիրը համարում էր իր արտաքին քաղաքականության նվաճումներից մեկը: 2016 թվականի նախագահական ընտրարշավի ամիսներին Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել էր պայմանագիրը և «խաբեություն» անվանել գլոբալ ջերմացման վտանգը:
Միացյալ Նահանգները մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի ծավալներով աշխարհում երկրորդն է: