Միջազգային
Հարձակում Ֆիլիպինների հյուրանոցային համալիրի վրա. կա 34 զոհ


34 մարդ է զոհվել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի Resorts World Manila հյուրանոցային համալիրի վրա հարձակման հետևանքով։ Զոհվել է առնվազն 34 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանությունների տվյալներին։
Տղամարդը սկզբում հրաձգություն է իրականացրել հյուրանոցային համալիրի խաղատանը, որից հետո հրկիզել այն։ Հարձակվողն ինքնասպանությամբ վերջ է դրել կյանքին այն բանից հետո, երբ կրակել է դեպի վայր ժամանող ոստիկաններին։
Գործակալությունը հայտնում է, որ շատ մարդիկ մահացել են շնչահեղձությունից։ Տուժել է 54 մարդ։
ԴԱԻՇ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, սակայն Ֆիլիպինների ոստիկանապետ Ռոնալդ Դելա Ռոսան հայտարարել է, որ դեռևս ապացույց չկա առ այն, որ հարձակումն ահաբեկչություն է եղել։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածը նման է թալանի փորձի։