Հասարակություն

Պայքար ծխելո՞ւ, թե՞ ծխողների դեմ


Հասցեական հակածխախոտային միջոցառումները կարող են էականորեն նվազեցնել ծխախոտի օգտագործման տարածվածությունը: Ծխախոտի դեմ պայքարում անհրաժեշտ են ավելի խիստ գործողություններ: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն իր ելույթում նկատել է, որ այդ գործողություններն արդյունավետ կլինեն, եթե լինեն գրպանին հարվածելու տեսքով: Ինչպես են այս նախաձեռնությանը վերաբերվում մեր համաքաղաքացիներն ու ադյո՞ք այստեղ չեն ոտնահարվում ծխող մարդու իրավունքները. պատասխանները՝ ռեպորտաժում:

 

Ծխախոտի թանկացումը ոչ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է որոշում, ոչ էլ՝ մեկ ուրիշը։ Ու պատճառն էլ առողջության հետ կապ չունի։ Թանկանալը լինելու է ակցիզային հարկի բարձրացման միջոցով, իսկ ակցիզային հարկի դրույքաչափը պայմանավորված է ԵԱՏՄ-ին մեր անդամակցությամբ. Ֆեյսբուքում նման գրառում էր արել տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը: Ավելի ուշ «Ռադիոլուրի» հետ զրույցում  նա նկատեց, որ ծխախոտի թանկացումը բավականին բացասական ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա:

Բաբկեն Թունյանը վստահ չէ, արդյո՞ք այս օրենքը կընդունվի, թե՞ ոչ, բայց որ բողոքի ալիքն արդեն իսկ բարձրացել է՝ դրանում տնտեսական մեկնաբանը կասկած չունի:

Պետք է պայքարել ծխելու և ոչ թե ծխողների դեմ՝ ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը և նկատում՝ ծխախոտի դեմ պայքարի սխալ մեխանիզմ է մշակված:

Կառավարությանը ներկայացված նոր ծրագրի համաձայն՝ ամբողջությամբ կարգելվի ոչ միայն ծխախոտի գովազդը, այլև ծխախոտի օգտագործումը հասարակական վայրերում: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարծում է, որ պայքարի ամենալավ միջոցը գրպանին հարվածելն է:

Back to top button