Քաղաքական
Ստատուս քվոն չի կարող շարունակ ձգձգվել՝ ասում է Ֆրանսիայի դեսպանը
Պետք է ամեն ինչ անել, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավորինս արագ լուծվի, լուծումը ընդունելի լինի հակամարտությանն կողմերի համար եւ հիմնված լինի հայտնի երեք սկզբունքների վրա՝ այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն։
«Հնարավոր չէ անընդհատ հրադադարի ռեժիմի խախտման, փոխադարձ վիրավորանքների պայմաններում շարունակել ապրել: Ստատուս քվոն չի կարող շարունակ ձգձգվել»,- ասել է նա։
Դեսպանը նաեւ հայտնել է, որ ՄԽ համանախագահները 10 օրից կրկին կլինեն տարածաշրջանում։