ԿարևորՀասարակություն
ՀՀ Փաստաբանների պալատի շնորհակալագիր՝ Հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» հաղորդաշարարին


Հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» հաղորդաշարի մեկնաբան Նարինե Սոլոմոնյանն արժանացել է ՀՀ Փաստաբանների պալատի շնորհակալագրին՝ փաստաբանական համայնքին վերաբերող թեմաների մասնագիտական լուսաբանման համար: «Ձեր փաստաբանը» հաղորդաշարը Հանրային ռադիոյի սպասված ծրագրերից է, որի շրջանակում իրավաբանական գիտությունների թեկնածու Նարինե Սոլոմոնյանը մշտապես անդրադառնում է հասարակությանը հուզող իրավական խնդիրներին, համապատասխան մասնագետների միջոցով փորձում իրականացնել հասարակության տարբեր շերտերին հասանելի տեղեկատվություն և մասնագիտական խորհրդատվություն: