ԿարևորՔաղաքական

Նախարարներ են նշանակվել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 30-ին հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Արմեն Ամիրյանը՝ ՀՀ մշակույթի նախարար, Լևոն Ալթությանը՝ ՀՀ առողջապահության նախարար։

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ նախագահի մայիսի 25-ին ստորագրած հրամանագրերի՝

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը:

Վերջինս նաև կզբաղեցնի ՀՀ փոխվարչապետի պաշտոնը:

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար է նշանակվել Իգնատի Առաքելյանը:

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել Աշոտ Մանուկյանը:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Վահան Մարտիրոսյանը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանը:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար է նշանակվել Հրանուշ Հակոբյանը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար է նշանակվել Վարդան Արամյանը:

Back to top button