Քաղաքական

Չի հաջողվի ստվեր նետել ընտրական գործընթացի վրա, ասել է Սերժ Սարգսյանը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Երեւանի Նուբարաշեն եւ Էրեբունի համայնքների բնակիչների հետ հանդիպումների ընթացքում  նշել է, որ կան մարդիկ, ովքեր չարախոսելով փորձում են ստվեր նետել ընտրական գործընթացի վրա, սակայն դա նրանց չի ստացվի։
Թեկնածուն ասել է, որ անցած 5 տարիներին նա թափանցիկ է աշխատել, հաշվի է առել առողջ քննադատությունը, առաջարկները փորձել է կյանքի կոչել եւ կշարունակի աշխատել բաց ճակատով։

Նա նաեւ քննադատել է նրանց, ովքեր ընտրական գործընացը փորձում են վերածել բարու եւ չարի պայքարի՝ նկատելով, որ դա երկփեղկում է հասարակությունը։

Back to top button