Հասարակություն
Բնապահապանության նախարարը նոր տեղակալ ունի


Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Էրիկ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Էրիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ»,-ասվում է Կարեն Կարապետյանի որոշման մեջ։