Միջազգային

Պուտինը և Մակրոնը այցելել են Վերսալ` Պյոտր I-ին նվիրված ցուցահանդեսին

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը Վերսալում դիտել են «Պյոտր Մեծ: Ցարը Ֆրանսիայում: 1717» ցուցահանդեսը, հայտնում է RIA Novosti-ն:

Ցուցահանդեսը մոտ 40 րոպե դիտելուց հետո երկու երկրների առաջնորդները գրառումներ են թողել պատվավոր հյուրերի գրքում:

Պուտինը թանգարանին նվեր է տվել Ռեյմսի Ավետարանի պատճենը, որի վրա երդվել են Ֆրանսիայի տիրակալները, այդ թվում՝ իշխան Յարոսլավ Իմաստունի դուստր Աննա Յարոսլավնան` Հենիխ I թագավորի կինը:

«Երբ Պյոտր I-ը եկել է Ֆրանսիա, նրան տվել են այս գիրքը, նա այն բացել է և սկսել է բարձրաձայն կարդալ»,- պատմել է Պուտինը:
Back to top button