Քաղաքական

Ալիեւյան «խաղաղության պլատֆորմի» հիմնադիրը հայտարարում է դրա մահվան մասին. որո՞նք են պատճառները


Ալիեւյան խորամանկության բացահայտումը՝ իր իսկ նախաձեռնության միջոցով: Միջազգային հանրության աչքին քաղաքակիրթ եւ մարդասերի քողի ներքո հանդես եկող Բաքվի հեթրական նախաձեռնութուններից մեկը «Խաղաղասեր Ադրբեջան» ծրագիրը, որը պետք է խաղաղության հարթակ դառնար  «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ» փլուզվեց՝ հենց խաղաղության ջատագովների միջոցով: Երեւի թե մեր ունկնդիրները կհիշեն Վահան Մարտիրոսյան,  Վահե Ավետյան, Սյուզան Ջաղինյան անունները, որոնք, վստահ կարող ենք ասել, «ոչ պատահականորեն» դարձան ալիեւյան պլատֆորմի քարոզիչներ եւ հայտնվեցին Բաքվում՝ քարկոծելով ՀՀ իշխանությունների քաղաքականությունը՝ բոլոր առումներով: Ալիեւի հայ ընտրյալներից ՝ Վահան Ավետիսյանը, որը, ըստ ադրբեջանցի վտարանդի իրավապաշտպանների՝ մեծ գումարներ էր ստանում Բաքվի հատուկ ծառայություններից, այսօր, կարելի է ասել, դավաճանելով ադրբեջանցի ընկերներին, բացել է ալիեւյան ռեժիմի պաշտպանած «խաղաղության նախաձեռնության» ծրագրի որոշ գաղտնիքները։

Երեկ գիշերը 1-անց 28-ին քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահանզարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց Բաքվում ապաստանած՝ ադրբեջանական «խաղաղության պլատֆորմի» քարոզիչ Վահան Մարտիրոսյանի տեսաուղերձը: Մեկ օրվա ընթացքում այն շուրջ 30 հազար դիտում ունի: Քաղաքագետը, Վահանի խոսքում նոր ասելիք չի տեսնում, բացի մեկ նոտայից՝ ադրբեջանական ծրագրի քարոզիչը ներքին խնդիրներ ունի Բաքվի հատուկ ծառայությունների հետ։ Մեղմելով նախկին տոնայությունը ՀՀ-ի նկատմամբ՝ կարելի է ասել իր տունդարձը կամ անվտանգությունն է փորձում ապահովել.

«Փորձում է հաշտության եզրեր գտնել հայկական կողմի հետ, իբր թե  բացահայտումներ անելով: Իրականում, մենք տեսանք սա ինչը ինքը բացահայտում է ներկայացնում բավական հասկանալի եւ պարզ է, որ «խաղաղության ծրագիրը» Ադրբեջանի քարոզչական ծրագիրն է, որի հիմքում հայկական կողմի սեւացումն է եւ Հայաստանի դեմ միջազգային հանրությանը տրամադրելը: Մարդիկ ովքեր գտնվում են ադրբեջանական քարոզչության ազդեցության տակ տեսան եւ մեդալի հակառակ կողմը, եւ կհասկանան, որ ոչ թե խաղաղության էր ձգտում Ադրբեջանը, այլ հերթական գործիքն էր կիրառում ՀՀ վարկաբեկելու  համար»:

Չունենալով որեւէ վստահություն Վահան Մարտիրոսյան անձի նկատմամբ՝ Հրանտ Մելիք- Շահնազարյանը կարծում է, որ ալիեւյան պլատֆորմի քարոզիչը փորձում է նաեւ դուրս գալ ադրբեջանական հատուկ ծառայությունների ազդեցությունից: Իսկ ահա ադրբեջանական ծառայությունները՝ Վահան Մարտիրոսյանին փորձելով ներկայացնել որպես Հայաստանի կողմից ներդրված լրտես՝ փորձում են սրանով շեղել իրենց հասարակության ուշադրությունը վերջին շրջանում իրար հետեւած աղմկահարույց իրադարձություններից։ Սա եւ ադրբեջանցի դեսպանի սեքս սկանդալն է, եւ  Հայաստանի օգտին այսպես ասած լրտեսության կասկածանքով զինծառայողների և քաղաքացիական անձանց ձերբակալությունը։

«Սա իհարկե չի նաշանակում որ Վահան Մարտիրոսյանը իր անձնական շահը չի հետապնդում: Բայց այն, որ «խաղաղության պլատֆորմը» երկար ճակատագիր չէր կարող ունենալ, փաստ է: Կարեւորը նա է, որ «չակերտավոր հիմնադիրներից մեկն է այդ մնասին խոսում»: Սա նաեւ լավ առիթ է միջազգային հանրությանը ճշմարտությունը ներկայացնելու համար»:

Անդրադառնանք սոցցանցերում քննարկվող հայտնի տեսանյութին: Հայացք ներսից՝ անձիք ովքեր տարիներ շարունակ աղաղակում են Ադրբեջանի բռնատիրական, ավտորիտար ռեժիմի մասին, այսօր դարձել են քաղբանտարկյալ եւ լքել Ադրբեջանը՝ խոսել են Վահան Մարտիրոսյանի տեսաուղերձի մասին: Խոսքը իրավապաշտպան Լեյլա եւ Արիֆ Յունուսների Արիֆ Յունուսը՝ Վահանին անվանում է Կարլսոն եւ  գրում է.

«Վերցնելով հատուկ ծառայություներից գումարներ՝ Վահան Կարլսոնը ապահովել է իր բարեկեցությունը, եւ ձեռնունայն թողել ադրբեջանցի հատուկ ծառայություններին: «Խաղաղության նախաձեռնությունը», որի իրականացման գործում մեծ փողեր ներդրեց ադրբեջանական վերնախավը, մի մասն էլ սեփական գրպանը, լիաթոք կծիծաղեի այս ամբողջ պատմության համար, եթե անտեսեի, թե՞ ինչ է կատարվում ադրբեջանական բանակում, սահամանային բնակավայրերում, եւ առանց դատավարության մարդկանց գնդակահարում են՝ «ՀՀ-ի օգտին լրտեսության հիմնվորումով»:

Ի դեպ, ադրբեջանական հասարակությունը համացանցում դժգոհություններ է արտահայտել նաեւ հարց բարձրացնելով, թե՞ ինչ գումարներով են վարձում նման մարդկանց, եւ ո՞ւր են գնում  հարկատուների գումարները: Իսկ եդրբեջանցի բլոգեր Շահին Ռզաեւը հավելել է նաեւ՝

«Երեկոյան կարդացի ծիծաղելի լուր: Վահան Մարտիրոսայնը, որը հանդիսանում է ադրեբաջանի իշխանութունների արդեն մահացած ծնված «խաղաղության պլատֆորմի» պարագլուխներից մեկը, նենգ ձեւով մեջիքց դանկահարեց իր գործատուին՝ Էյնուլա Ֆաթուլաեւին»:

Առցանց կարծիքներից մեկի համաձայն էլ՝ քաղաքական ապաստան որոնող հայերը Ադրբեջանի միջոցով երրորդ երկիր տեղափոխվելու ցանկությունն են գործնականում օրինականացնում: Որտեղ է այժմ Վահան Մարտիրոսյանը՝ ֆեյսբուքյան տեսանելի գրառումները թույլ են տալիս ասել՝ Ուկրաինայում։

Back to top button