Դավիթ Հարությունյանի պաշտոնին ժամանակավոր նշանակվել է Վահե Ստեփանյանը


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանի վրա:
Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանի վրա»:
Նշեք, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարար: Նոր կառավարությունում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոն նախատեսված չէ: