Հասարակություն

Պոլիէթիլենային աղբը կօգտագործվի շինանույթի արտադրության մեջ՝ ասում է նախարարը

Հայաստանը համատարած աղբից  մաքրելու  հանձնարարությունը վարչապետ Կարեն Կարապետյանին էր: Ծրագիրը, որով առաջնորդվում են պատասխանատուները՝ «Մաքուր Հայաստան» է կոչվում: Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունը գույքագրել ու անձնագրավորել է 2 հազար աղբանոց: Շուրջ 700-ն արդեն փակվել են: Նույն ծրագրի շրջանակներում այսօր համապետական շաբաթօրյակ էր: Կառավարության անդամները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները , դպրոցականները միասին էին իրենց շրջակայքը մաքրում աղբից: Շաբաթօրյակին հատկապես ոգևորված են մասնակցել դպրոցականները։

Back to top button