Մահացել է հայտնի քաղաքագետ և ԱՄՆ 39-րդ նախագահի խորհրդական Զբիգնև Բժեզինսկին


90 տարեկանում վախճանվել է հայտնի քաղաքագետ, սոցիոլոգ, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի ազգային անվտանգության գծով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին: Նրա մահվան մասին հայտնել է դուստրը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բժեզինսկին ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքականության մշակման խորհրդի անդամ է եղել 1966-1968թթ.:
Բժեզինսկու մի առիրթով կարծիք էր հայտնել, մարդկությունը մուտք է գործում զարգացման նոր փուլ, որն արդեն պայմանավորված է ոչ թե սոցիալական հեղափոխություններով, այլ գիտատեխնիկական առաջընթացով։
Նրա աշխատություններից առավել հայտնի է նրա «Շախմատային մեծ տախտակը. ամերիկյան գերազանցությունը և նրա աշխարհառազմավարական հրամայականները»: Բժեզինսկին հեղինակել է նաև «Քաղաքական իշխանություն՝ ԱՄՆ/ԽՍՀՄ» (1964, Ս.Հանդինգստնի համահեղինակությամբ), «Վիթխարի կործանում։ Կոմունիզմի ծնունդը և մահը 20-րդ դարում» (1988), «Ազգային անվտանգության որոնումներում» (1988) աշխատությունները: