Սպորտ

Հայաստանը խստորեն դատապարտում է Մինյա նահանգի վանք ուղևորվող ղպտի քրիստոնյաների դեմ հարձակումը

«Հայաստանը խստորեն դատապարտում է Մինյա նահանգի վանք ուղևորվող ղպտի քրիստոնյաների դեմ հարձակումը»: Ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ «Մեր համերաշխությունն ենք հայտնում Եգիպտոսի ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում»:

Նշենք, որ նախօրեին Եգիպտոսի Էլ Մինիայի նահանգի Սբ.Սամուիլ վանքից ոչ հեռու գնդակոծվել է քրիստոնյա ուխտագնացների տեղափոխող ավտոբուսը: Անհայտ զինված անձինք հարձակում են գործել քրիստոնյա ուխտավորների ավտոբուսի վրա, որոնք ուղղվել են Սուրբ Սամուելի վանք: Ահաբեկիչները ճանապարհին ավտոմեքենաներով հավասարվել են ավտոբուսին և կրակել անիվներին, որից հետո սկսել են կրակել ուղևորների վրա: Սպանվել է 26 մարդ: Հարձակումից հետո զինյալները թաքնվել են:

 

Back to top button