Մշակույթ
Վենետիկի Բիենալեում Հայաստանի տաղավարն ընդգրկվել է 10 դիտարժանների ցանկում
Համաշխարհային արվեստի առաջատար առցանց լրատու Blouin Artinfo հանդեսը Վենետիկ 2017-ի բիենալեում Հայաստանի տաղավարը ներառել է 10 դիտարժանի ցանկում («10 տաղավարներ, որոնք, անպայման, պետք է տեսնել»)։
Ոչ այբբենական կարգով թվարկված տասի մեջ Հայաստանի տաղավարի անունն առաջինն է, տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։
Վենետիկի բիենալե 2017-ին ( մայիսի 13-ից նոյեմբերի 26) մասնակցում են 51 երկրների 120 արվեստագետներ։
Այս տարվա բիենալեի «Կեցցե կենդանի արվեստը» կարգախոսի ներքո Հայաստանի տաղավարը մեկտեղել է Ռաֆայել Մեգալի (Մելիքյան. համադրող՝ Դեմետրիո Պապարոնի), Ժան Պողոսյանի ( համադրող՝ Բրունո Կորա)և Միրո Պերսոլյայի (համարդող՝ Ջիորջիո Գրասսո) գործերը: