Կարեն Բոթոյանը` Գեղարքունիքի մարզպետ


Կառավարության մայիսի 25-ի նիստում նախկին պատգամավոր, անկուսակցական Կարեն Բոթոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով Կարեն Բոթոյանին, նշեց, որ մարզպետների ինստիտուտից ակնկալում է համակարգված փոփոխություններ աշխատանքային ոճի, հաշվետվության մեջ և այլն: «Ձեզ հաջողություն ենք մաղթում: Մոտ ժամանակներս Հայաստանի ամերիկյան համալսարանում մարզպետների համար կազմակերպվելու են դասընթացներ, ձևակերպվելու են այն կառավարման կանոնները և համակարգը, որոնք ակնկալում ենք: Պայմանավորվել ենք վերանայել մարզպետների աշխատանքի գնահատման հայտանիշերը: Մարզպետներն ունենալու են բալանսավորված իրավունքներ և պատասխանատվություն,- ասաց վարչապետը: