Հասարակություն

Համապետական շաբաթօրյակ՝ մայիսի 27-ին


Մայիսի 27-ին կայանալու է համապետական շաբաթօրյակ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` նշելով, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքի վերաբերյալ Տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության և սանիտարական ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկներ համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների համար:

Ակնկալում ենք գործադիր մարմինների ակտիվ մասնակցությունն ու լիարժեք աջակցությունը,-ասել է վարչապետը ու հավելել․ «Այս ծրագրին մենք խիստ հետևողական ենք լինելու և այն կրելու է շարունակական բնույթ»:

Back to top button