Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվեց


2013 թ. կիրառված համաներման հետևանքով պատժաչափի կրճատման արդյունքում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: «Վարդաշեն» ՔԿՀ-ի դիմաց նրան դիմավորելու էին եկել նրա մարտական ընկերներն ու հարազատները:
«Մի հարմար տեղ կգտնեմ, կնստեմ», — ազատ արձակվելուց հետո կառավարության շենքի դիմաց հայտարարել է ազատամարտիկ Վոլոդյան Ավեիտյանն ու նշել, որ անժամկետ նստացույց է սկսում: Պատճառը՝ դատապարտյալների իրավունքների պաշտպանությունն է:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ: Վոլոդյա Արտուշի Ավետիսյանի նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկում՝ վեց տարի ժամկետով: