

Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացել է «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ում հարվածից հետո գնդակն անդրադարձից հետո հայտնվել է Անդրե Օնանայի պաշտպանած դարպասում:
Հենրիխ Մխիթարյանը 48-րդ րոպեին կրկնապատկել է հաշիվը ` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Եվրոպա լիգայի եզրափակչում:
Սակայն Մխիթարյանը խաղի ընթացքում ստացել է դեղին քարտ և փոխարինվել 74-րդ րոպեին:
Խաղից հետո Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում հանդերձարանից Եվրոպայի գավաթով և Հայաստանի դրոշով լուսանկար է հրապարակել ու գրել. «Շատ-շատ երջանիկ եմ մեր այսօրվա հաղթանակի համար: Ես այս հաղթանակը նվիրում եմ իմ ընտանիքին, Մանչեսթերին և բոլոր հայերին»:
«Մանչեսթեր Յունայթեդն» իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճում Եվրոպա լիգայի գավաթը: Այս հաղթանակն ՄՅու-ին թույլ կտա 2017/18թթ. մրցաշրջանում ելույթ ունենալ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: