Ամերիկան կընտրի չարյաց փոքրագույնը. Արեգ Գալստյան


Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայել է ժամանել Սաուդյան Արաբիա երկօրյա այցից հետո, հատուկ նրա համար մշակված օդային միջանցքով, ինչպես հայտնի է Էր-Ռիադի և հրեական պետության միջև ավիահաղորդակցություն չկա:
Թել-Ավիվի օդանավակայանից Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ ուղղաթիռով ուղևորվել է Երուսաղեմ, որտեղ կանկացնի երկօրյա քաղաքական բանակցություններ և կմասնակիցի մշակութային միջոցառումների Միացյալ նահանգների նախագահը այցելել է Հարության տաճար, որտեղ հանդիպել է կաթոլիկ, հայ և հույն ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը:
Սպիտակ տան ղեկավարը Երուսաղեմում խոստացել է, որ կօգնի տարածաշրջանում հասնել խաղաղության: Հայտնի է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորում Դոնալդ Թրամփը խոստանում էր նաև նախընտրական շրջանում՝ հայտարարելով, որ անելու է այն, ինչ չի հաջողվել իր նախորդներին: «Ռադիոլուր»-ը այս հայտարարությունը խնդրեց մեկնաբանել ամերկագետ Արեգ Գալստյանին, նա նշեց, որ չի կարծում, որ կլինի բեկում իսրայելա-պաղեստինյան կարգավորման գործում: Ամերիկյան պատմության մեջ ոչ մի հանրապետական նախագահ այդ հարցում չեն կարողացել բեկում մտցնել, դեմոկրատներն այդ իմաստով միշտ էլ ավելին են արել:
Գալստյանի խոսքով, Եթե Պաղեստինն ու Իսրայելը չցանկանան կարգավորել հարաբերությունները, դա որևէ մեկը անել չի կարող, Գալստյանի խոսքով՝ Թրամփի հայտարարությունը պոպուլիստական է. նախ Թրամփը չունի նման քաղաքական ռեսուրս դա անելու և երկրորդ՝ հակամարտող կողմերն այս պահին այդքան քաղաքական կամք:
Արեգ Գալստյանին, նա նշեց, որ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա և մերձավորարևելյան տարածաշրջան պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, օբյեկտիվը դա այն է, որ Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ԱՄՆ ռազմավարական գործընկերն է. Օմաբայի նախագահության ընթացքում այդ հարաբերությունները որոշակիորեն վատթարացել էին, հարված էին հասցրել երկկողմ հարաբերություններին: Այն, որ ամերիկյան հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ քննադատում էին մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Սաուդյան Արաբիայում, բացի այդ, Օմաբայի պաշտոնավարման ընթացքում կնքվեց տարածաշրջանում Սաուդյան արաբիայի գլխավոր ռազմավարական հակառակորդ Իրանի հետ: Եվ ահա, ամերիկյան հանրապետական վարչակազմն ապացուցում է իր ավանդական արտաքին քաղաքկան գերակայությունները:
Այսօր Թրամփին և հանրապետական վարչակազմին պետք էր ցուցադրել, որ իրենք չեն հեռանում Մերձավոր Արևելքից, և այս այցը կոչված է ցուցադրելու, որ Մերձավոր Արևելքը շարունակում է մնալ Ամերիկայի գերակա շահերի առանցքում և Ամերիկան շեշտադրում է անում իր ավանդական դաշնակիցների վրա՝ Սաուդյան Արաբիա, Իսրայել, Կատար, Հորդանան:
Ի դեպ իր ավանդական դաշնակիցների կարևորելու՝ ամերիկյան անփոփոխ քաղաքականության մասին է վկայում նաև ռազմական գործարքը, որը կնքվել է Թրամփի՝ Սաուդյան Արաբիա այցի ընթացքում:
Թրամփի այցը տեղի է ունենում ԱՄՆ- ում նրա հնարավոր իմփիչմենթի մասին քննարկումների ֆոնին։ Իմփիչմենթը հնարավոր է, բայց պրակտիկորեն այսօր շանսերը քիչ են, ամեն ինչ կախված է հետաքննության ընթացքից: Իմփիչմենթի համար ապացույցներ են հարկավոր՝ նշում է Արեգ Գալստյանը: Ամերիկյան պատմության մեջ եղել են իմփիչմենթի հայտարարման պահանջներ, սակայն որևէ անգամ բուն իմփիչմենթին գործը չի հասել, թեև Էնդրյու Ջոնսոնի, Ռիչարդ Նիկսոնի և Բիլ Քլինթոնի դեպքում եղել են բավականին լուրջ ապացույցներ: Չեմ կարծում, որ Թրամփը կդառնա առաջին դեմքը, սակայն կրկնում է՝ ամեն ինչ կախված է հետաքննությունից:
Թրամփն այժմ որևէ կերպ իր վարչակազմը չի վերահսկում՝ ամեն օր նոր սկանդալներ, հրաժարականներ, այսինքն ներքաղաքական իրավիճակը Սպիտակ տանը բավականին անկայուն է, և այդ ներքին իրավիճակը բերում է հակառեյտինգի. վերջին հարցումների համաձայն հարցվածների 48 տոկոսը կցանկանար, որ Թրամփին իմփիչմենթ հայտարարվի, համեմատության համար Քլինթոնի դեպքում դա 38 տոկոս էր, այդ հակառեյտինգը մեխանիկորեն ընկնում է հանրապետականների կուսակցության վրա, իսկ 2018-ին սպասվում են Կոնգրեսի ընտրություններ: Եթե հիմա նրանք ինչ-ոչ բան չփոխեն, ապա կպարտվեն կոնգրեսում դեմոկրատներին:
Հանրապետականները, ըստ Արեգ Գալստյանի կամ պետք է անկանխատեսելի Թրամփին այսպես ասենք հաղորդեն նախագահի կերպար՝ զերծ պահելով նրան թվիթերյան ամենօրյա գրառումներից և ստիպելով զբաղվել ավելի լուրջ քաղաքականությամբ, կամ էլ լրջորեն քննարկեն փոխնախագահ Մայք Փենսի նախագահության հարցը, որը ավելի զուսպ է և վայելում է նաև դեմոկրատների աջակցությունը:
Սակայն, Արեգ Գալստյանը համոզված է, որ հանրապետականների համար սեփական նախագահի իմփիչմենթին սատարելը կլինի լրջագույն հարված, նրանք այժմ պետք է ընտրեն չարյաց փոքրագույնը: Հանրապետականները իրենք այժմ փակուղու մեջ են, նրա խոսքով, իրավիճակն առաջիկա երկու շաթաթներին առավել կհստակեցվի: