Հրամանատարի հուշերը՝ ապրիլյան պատերազմի օրերից


Ապրիլյան պատերազմի օրերին «ՍԻՍԱԿԱՆ» ջոկատի հրամանատար, պահեստի գնդապետ Աշոտ Միասյանը մարտի դաշտում էր երկու ավագ որդիների հետ: Ասում է՝ չհասցրեցի ոչինչ ասել, նրանք արդեն կամավոր էին գրվել: Գնդապետը գրի է առել ապրիլյան պատերազմի օրերի՝ ապրիլի 3-ից մինչև մայիսի 23- ը իր ապրումները։ «Ռադիոլուր»-ը գնդապետին հանդիպել է Արցախում, զրուցել նրա հետ բանակի ձեռքբերումների, կռվի դաշտում գեթ մեկ օր չգտնված, բայց այսօր ազատամատիկի անուն հանած մադկանց մասին:
Սա հատված է «ՍԻՍԱԿԱՆ» ջոկատի հրամանատար, պահեստի գնդապետ Աշոտ Մինասյանի օրագրից: Հրամանատարը գրի է առել ապրիլյան պատերազմի օրերի՝ ապրիլի 3ից մինչև մայիսի 23- ը իր ապրումները։ Նրան հանդիպեցի Արցախում։ Հրամանատարը չի սիրում շատ խոսել, բայց հարցազրույցի իմ հրավերը չի մերժում: Զրույցը սկսում ենք հենց 25- ամյա բանակից ու ձեռքբերումներից: Մեկ բառով շատ հակիրճ ասում է՝ այս տարիների մեր ամենամեծ ձեռքբերումը անկախությունն է, իսկ երկրորդը` միացումը։ Հետո հիշում է սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը:
Ապրիլյան պատերազմի օրերին Աշոտ Միասյանը մարտի դաշտում էր երկու ավագ որդիների հետ: Ասում է՝ չհասցրեցի ոչինչ ասել, նրանք արդեն կամավոր էին գրվել: Պատմում է, որ արցախյան պատերազմի տարիներին, երբ եղբոր` Աղվան Միասյանի հետ մեկնեցին ճակատ, հայրը նեղսրտել է՝ ասելով՝ մի տանից երկու զինվոր է գնում, ու սկսել թվարկել մարդկանց անուններ, ովքեր 3-4 երեխա ունեին, բայց նրանցից ոչ- ոք չէր գնացել սահման: Հրամանատարն ասում է՝ հայրիկիս ասացի, դու ես մեղավոր, քանի որ մեզ այդպես ես դաստիարակել: Հարցնում եմ՝ դժվար չէ՞ր մարտի դաշտում որդիների հետ լինել կողք-կողքի։ Մարտադաշտում նրանք այլևս իմ որդինեը չեն, այլ սովորական զինվոր, ինչպես բոլորը՝ ասում է. «Ես տեսա ինչ ապրումներով եւ ինչ նվիրումով են ապրում խրամատային կյանքը: Մեր երեխաները կատարեցին իրենց առջեւ դրված բազում խնդիրներ»:
Հետո կրկին վերադառնում ենք օրվա թեմային ու խոսում Շուշիի ազատագրումից: Ասում է, որ ինքը չի մասնակցել Շուշի ազատագրմանը, քանի որ այդ օրերին Սպարապետից այլ հրաման էր ստացել. այն է՝ գնալ Կոռնիձոր ու Տեղ գյուղի սահմանագծերի մոտ դիրքավորվել ու սպասել հաջորդ հրամանին:
Սկզբում նեղվեցի` անգամ մտածեցի ուղղաթիռով մի ձև հասնեմ Շուշի, բայց Սպարապետը երբ իմացավ՝ սկսեց գոռգոռալ` ասելով, որ դու այլ խնդիր ու գործ ունես կատարելու: Իսկ ես զինվորական էի, հետևաբար՝ հրամանը հրաման էր:
Մեր զրույցը ավարտվում ենք՝ հուսալով, որ այլևս պատերազմի մասին օրագրեր չեն լինի: