Տնտեսական

Հայաստանի պատվիրակությունը Ստամբուլում մասնակցում է ՍԾՏՀ 25-ամյակին նվիրված գագաթնաժողովին

Ստամբուլում մայիսի 22-ին մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 25-ամյակին նվիրված գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը: Ինչպես  հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Մինչ գագաթնաժողովի մեկնարկը տեղի են ունեցել կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամների, ինչպես նաև առողջապահության, գյուղատնտեսության, տնտեսության ոլորտները համակարգող գերատեսչությունների ղեկավարների հանդիպումներ: Այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Կարդացեք նաև

Back to top button