Հասարակություն

Շփման գծում զինվորի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

2017 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում,  N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանը:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 21-ամյա Կարեն Դանիելյանը Շիրակի մարզի Սարատակ գյուղի բնակիչ էր, ընտանիքի միակ որդին:

Back to top button