ԿարևորՄիջազգային

Ռոուհանին վերընտրվեց

Իրանի գործող նախագահ Հասան Ռուհանին վերընտրվել է երկրորդ ժամկետում՝ հավաքելով 57 տոկոս ձայն։ Այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Աբդուլռեզա Ռահմանի Ֆազլին ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Քվեարկելու իրավունք է ունեցել մոտ 56 մլն մարդ։ Ընտրողների մասնակցությունը կազմել է մոտ 70 տոկոս։

Նախագահական ընտրություններին մասնակցել է 4 թեկնածու։
Back to top button