Հասարակություն

Մարգարիտ Բարանկիցեն Հայաստանում է

30,000 երեխայի կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեն՝ 2016թ. «Ավրորայի» դափնեկիրը, Հայաստանում է։ Այսօր նա գորիսեցի հայ մանուկների հետ եղել է Ծիծեռնակաբերդում։ Մարգարիտ Բարանկիցեն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ բացվել է Ավրորա Մարդիգանյանին նվիրված հատուկ ցուցասրահ: Տիկին Բարանկիցեն գրություն է թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում եւ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պուրակում ծառ է տնկել՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի նահատակների:

 

Back to top button