Քաղաքական
«Ծառուկյան» խմբակցությունից 3 պատգամավոր վայր դրեց մանդատը
«Ծառուկյան» խմբակցության երեք պատգամավոր մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել իրեն: Դիմում գրածներն են՝ Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը և Արտյոմ Ծառուկյանը, այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորները հետ չվերցնեն իրենց դիմումները, դրանք կհմարվեն ընդունված:
Հիշեցնենք, որ նրանք «Ծառուկյան» դաշինքի այն 8 պատգամավորներից են, որոնք սկզբում ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել ԿԸՀ, ապա հրաժարվել իրենց դիմումներից եւ վերցրել պատգամավորական մանդատները: