Հասարակություն

Տիկին Հովհաննիսյանը ավելի կարճ էր զեկուցում. Կարեն Կարապետյանը՝ Արդարադատության նախարարի պաշտոնակատարին


Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արթուր Հոհաննսիյանն էր այսօր ներկայացել կառավարության նիստին: Նրա ներկայացրած օրենսդրական փաթեթներից մեկը կարգավորում է հարևանների կողմից հարգանքի ինստիտուտի պարտականությունը: «Հարևանը չի կարող փոխել ջրերի հոսքի ուղղությունը, այնպես որ խաթարվի այդ հարևանի ջրային հոսքի բնական օգտագործումը: Նախատեսվել է, որ մի հարևանի կողմից տուն կառուցելիս այնպես պետք է այն կառուցի, որ սառույցները չթափվեն հարևան հողատարածքի վրա, եթե փոխադարձ համաձայնություն չկա»:

«Նախագիծը նախապատրաստելիս հաշվի է առնվել վեճերի բնույթը, դատական պրակտիկան» ,- տեղեկացրեց նախարարի պաշտոնակատարը: «Մենք այսպես հարևաններին չե՞ նք կռվացնի իրար հետ»,- հետաքրքրվեց Կարեն Կարապետյանը: Ընդհակառակը՝ վստահեցրեց Արթուր Հովհաննիսյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նկատեց «Տիկին Հովհաննիսյանը ավելի կարճ էր զեկուցում»:

Back to top button