Հասարակություն

ՊՆ զինծառայողը մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել

2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Գ.Կարապետյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները: Նշվում է, որ քննության արդյունքների մասին ՔԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ:

Back to top button