Միջազգային
Սիրիայում ավիահարվածից 30 մարդ է զոհվել


Սիրիական Դեր էլ-Զոր նահանգում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով դիտորդական խմբերին։
Զոհերի մեծ մասը հանդիսանում են քաղաքացիական անձիք։ Զոհերի թվում 10-ից ավելի երեխա կա։
Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնում հայտնել են, որ ինքնաթիռները, որոնք ենթադրաբար պատկանել են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային, հարվածել են Ալ-Բուկամալ քաղաքին, որը գտնվում է Իրաքի հետ սահմանից ոչ հեռու։ Հարվածը հասցվել է բնակելի շրջանին և մզկիթին մոտ։ Կան մի քանի տասնյակ վիրավորներ։