Միջազգային
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգվում են


Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին հայտարարել է, որ Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները հավանության են արժանացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նախարարն այս մասին հայտարարել է ԵՄ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո:
«Մինսկի համաձայնագրերը չեն կատարվում, այդ պատճառով այդ հարցով հանդես եկողների մեծ մասը վճռականորեն հանդես է եկել պատժամիջոցների կիրառումը շարունակելու անհրաժեշտության օգտին»,- նշել է Վաշչիկովսկին:
Ընդ որում՝ նա հավելել է. «Քննարկելու բան չկա»:
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարը ևս հայտարարել էր, որ Եվրամիությունը մտադիր է երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Արևմուտքը ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: