ԿարևորՀասարակություն
Այսօր ընտանիքի միջազգային օրն է


Ընտանիքի հիմքում առաջին հերթին պետք է լինի փոխադարձ հարգանք: Առանց դրա երբեք ամուր ընտանիք լինել չի կարող: Այս դրույթը ընտանիքը կայուն պահելու բանաձևերից մեկն է, սակայն յուրաքանչյուրս էլ գիտենք, որ ամեն ընտանքի ունի իր պահպանման բանաձևը: Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է (International Day of Families). այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1993 թվականին: Նման օր նշելու նպատակը երկրների հասարակությունների ուշադրությունը ընտանիքների խնդիրների վրա սեւեռելն է: