Քաղաքական

Մարդու իրավունքների պաշտպանիաշխատակազմի թեժ գծով ստացվել է 9 ահազանգ

Երևանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կատարած աշխատանքների վերաբերյալ

1. Մայիսի 14-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մարդու իրավունքների պաշտպանիաշխատակազմի թեժ գծով ստացվել է 9 ահազանգ: Հնարավոր բոլոր դեպքերում արագացված ընթացակարգով դրանց տրվել է լուծում:

Նշված 9 ահազանգը վերաբերել են քվեարկության կազմակերպման և անցկացման՝օրենքով սահմանված ընթացակարգերին: Բոլոր դեպքերում քաղաքացիներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն:

2. Պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքային խումբն ուսումնասիրել էընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում տեղ գտած 113 հրապարակում:

Հրապարակումները վերաբերել են ընտրատեղամասերում և ընտրական շտաբերում կուտակումներին, տեխնիկական միջոցների անսարքության, քվեարկության ընթացքիառցանց հեռարձակման խափանման, ընտրացուցակներում գրառումների,ընտրատեղամասերի կահավորման, ընտրողներին կաշառք բաժանելու,քվեարկության գաղտնիության, ինչպես նաև դրա կազմակերպման և անցկացման հետկապված հարցերին:

3. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատկապես ուշադրությամբ էուսումնասիրել լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը:

Մասնավորապես՝ դիտորդ Վ. Գասպարիի նկատմամբ բռնություն գործադրելու, «armtimes.com», «azatutyun.am», «hraparak.am» լրատվամիջոցների լրագրողներ Տ. Խաչատրյանի, Ս. Գաբրիելյանի և Ս. Ադամյանի, ինչպես նաև լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր տվյալները կուղարկվեն քրեական հետապնդում իրականացնող մարմիններին:

4. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասնուսումնասիրվել են «Հանրապետական» կուսակցության քաղաքապետի թեկնածուի՝Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող նախընտրական շտաբում Ազգայինժողովի պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածուԶարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպն արձանագրածտեսանյութերը: Ոստիկանության ծառայողների գործողություններին վերաբերողբոլոր նյութերը Պաշտպանի աշխատակազմում ամփոփվել և ուղարկվել են Ոստիկանություն՝ համապատասխան վարույթ սկսելու պահանջով: Միջադեպիկապակցությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել նաև ՀՀ գլխավորդատախազություն:

Back to top button