Քաղաքական
Հրանտ Բագրատյանը ինչ է արել, ինչ է անելու եւ ինչպիսին է Հայաստանն այսօր


Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն իր քարոզարշավն ակտիվորեն շարունակելու է եւ մարզերում, եւ մայրաքաղաքում: Բագրատյանն ընդգծում է, որ ինքը մաքուր խղճով է առաջադրվել` իրեն վերապահելով այդ իրավունքը:
Ընտրողներին ուղղվող իր խոսքը Բագրատյանը երեք մասի է բաժանում` ինչ է արել վարչապետ աշխատելու տարիներին, ինչպիսին է այսօր Հայաստանի իրավիճակը և ինչ ծրագրեր է պատրաստվում իրականացնել ընտրվելուց հետո: