Տնտեսական
Կանաչ տեխնոլոգիաների «նոու հաուն» Գյումրիից կտարածվի Հայաստանով մեկ
Գյումրիում Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության շուրջ 320 000 եվրո ֆինանսավորմամբ բացվեց «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամը: Էներգաարդյունավետ նորարարական լուծումներն արդեն զգացել են շահառու 20 գյուղական համայնքներն ու շուրջ 5000 շահառուները, որոնք փորձնական շրջանում վստահելով հայկական «Զարգացման Լուծումների ինստիտուտ» հիմնադրամին, «Բիոսոֆիա», «Ֆերտի» և «Երրորդ բնություն» հասարակական կազմակերպություններին, արևի էներգիայով ջրատաքացուցիչներ, չորանոցներ ֆոտովոլտային կայաններ տեղադրելով սոցիալական բեռը թեթևացրին: