

Լրացված 17.54-ին
ՀՀ նախագահի նստավայրում քիչ առաջ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև ստորագրվեց կոալիցիոն համագործակցության հուշագիրը: Հուշագրի ներքո ստորագրեցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:
Պաշտոնական մասի ավարտից հետո կուսակցությունների ներկայացուչները կպատասխանեն լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ այս պահին ՀՅԴ-ն կառավարության կազմում ունի երեք նախարար՝ Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը, Արծվիկ Մինասյանը: