Հասարակություն
Հաղարծինի հատվածում սկսվել է կապիտալ շինարարություն. Վահան Մարտիրոսյան


«Հաղարծինի հատվածում երեկվանից սկսվել է կապիտալ շինարարություն, ոչ թե փոսալցում»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նրա խոսքով, աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն քսան օրվա ընթացքում:
«Հայաստանի ճանապարհները բարվոք վիճակի բերելու համար մոտավորապես 500 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր է հարկավոր, տարեկան մոտ 100 միլիարդ: Հնարավորությունները սահմանափակ են, անում ենք մաքսիմալ չափով»: