Հասարակություն

Եռատոնի արցախյան օրագիրը

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվում է Արցախի հանրապետւթյուն նախագահական նստավայրում: Պարգևատրվում են օրվա հերոսները:  Բակո Սահակյանը  պետական պարգևների  է  արժանացնում այն հայորդիներին, ովքեր  մեծ ներդրում են ունեցել  բանակաշինության  գործում, ովքեր զենքը ձեռքին պայքարել են հանուն  հայրենի  սահմանների ամրության, ովքեր այսօր էլ  քաղաքացիական կյանքում անմիջական կապը բանակի հետ պահպանում են.

Պարգևների հանձման արարողությունից հետ  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարում է՝ «Մեզ համար չկա վերադարձ անցյալին ոչ սահմանների, ոչ էլ կարգավիճակի առումով: Արցախի Հանրապետությունը եղել է, կա եւ կմնա անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն:

Հետո արդեն երկու հանրապետությունների նախագահները,  Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարձրաստիճան այրերը, Սփյուռքից ու  արտերկրից ժամանած հազարավոր հյուրեր Մշակույթի պալատում  մասնակցում են հանդիսավոր նիստին: Նախ ներս են բերվում Արցախի հ ու պաշտպանության բանակի դրոշները: Նիստի  միակ զեկուցողը Արցախի  պաշտպանության  նախարար  Լևոն Մնացականյան է: Նա խոսքը սկսում  է ավագ սերնդի արժևորմամբ.

Արդեն նորանկախ Հայաստանում ավագ սերնդի իսկական  հետնորդները  դարձան մեր օրյա   հերոսներ: Արցախյան ազատամարտի տարիներին ու  ապրիլյան  պատերազմի օրերին  ևս մեկ անգամ ապացուցեցին, որ դարանակալ  թշնամին չի կարող հասնել իր առջև դրված նենգ նպատակին:

Ամբողջ դահլիճը մեկ անգամ  ևս ոտքի է կանգնում դուրս են բերվում  Արցախի հանրապետություն ու  պաշտպանություն բանակի դրոշները, իսկ արդեն բեմում  մշակույթի զինվորներն են թե ավագ սերնդի ու թե նոր

Զաքար Քեշիշյանը Լիբանանից  եկավ Արցախ 1992թ-ին  ու պայքարը սկսեց հենց երգով՝ Շուշիում հիմնադրելով Վարանդա  երգչախումբը

Ստեփանակերտը մեկտեղել  էր աշխարհի տարբեր ծայրերից  ժամանած հայերի, նրանք հազարավոր կմ կտրել եկել էին, որպեսզի  տոնական օրը վայելեին  ու հիշեին այն օրերը,  երբ ազատագրվել էր Շուշին:

Իսկ արդեն մայիսի 9-ի առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը վերածվել էր զինվորական հրապարակի։ Դիպուկահար հրացաններ, հակաօդային պաշտպանության զինատեսակներ և անօդաչու թռչող սարքեր: Դրանցից մի քանիսը հատուկ պահպանության վայրից դուրս էին  բերվել, իհարկե` ոչ մարտական խնդիր կատարելու նպատակով:  10 -ամյա Ալենը ուսումնասիրում է անօդաչու սարքը, գիտի որ այն կարևոր նշանակություն ունի մեր բանակի համար, այն հայկական արտադրության է ու չի զիջում արտասահմանյան իր նախատիպին:

Հետո արդեն Վերածննդի  հրապարակից ոտքով շարժվում ենք դեպի  Ստեփանակերտի հուշահամալիր։ Այստեղ հարգանքի տուրք են մատուցում երկու պետությունների ղեկավարները

Այնուհետև  Ստեփանակերտից բարձրանում ենք Շուշի։ Քաղաքի բոլոր փողոցներում տոնական սեղաններ են ու մարդիկ առաջին բաժակը բարձրացնում են ազատագրված Շուշիի համար։

Back to top button