Ծառեր են ցրտահարվել


Արագածոտնի մարզի Արտենի ավանում վերջին տարիներին ավելացել են ծիրանի այգիները: Հացահատիկի մշակության տակ դրված վարելահողերում հիմա նկատելի են նորատուկ այգիներ, այսինքն գյուղում աստիաճանաբար վերականգնվում է պտղաբուծությունը: Բարձրադիր գոտիներում գտնվող այգիներում բերքը համեմատաբար առատ է, քան Արթին լեռան ստորոտում գտնվող այգիներինը: Այդ հատվածում ծառերի մի մասը ցրտահարվել է:
Արագածոտնի մարզի Արտենի ավանում պտղաբուծությունը նորից վերականգնվում է: Տարիներ առաջ ծառահատված այգիները, որոնք վերածվել էին վարելահողերի ու դարձել հացահատիկի մշակության տարածքներ, հիմա փոխում են մշակության կուլտուրան: Դաշտերով անցնելիս նկատելի են պտղի նորատունկ շատ այգիներ: Արտենիում խորհրդային տարիներին գործել է գինու գործարան, ինչը ենթադրում է, որ այստեղ և հարակից գյուղերում զարգացած է եղել խաղողագործությունը: Հիմա խաղողի այգիներ չկան, դրանք գրեթե փոխարինվել են ծիրանի այգիներով: Լավ բերք ստանալու համար ծառերը խնամք են պահանջում:
Արսեն Հովհաննիսյանը ձեռքի խոտհնձիչով կտրտում է ծիրանիների տակ աճած ավելորդ կանաչը, որոնք ազդելու են բերքատվության վրա: Տարածքում տարիներ առաջ դրվել էին տարբեր պտղատու ծառեր, որոնք բերք չտվեցին: Հիմա հատված տեղերից ծլարձակվում են տարբեր ճյուղեր: Այգետերն ասաց, որ տեղանքը պետք է վարել, որպեսզի հողը մաքրվի և նպատսավոր լինի ծիրանի բերքի համար: Ծիրանենիների տակ մկների բներ նկատեցի՝ հետաքրքվելով տարածված են կրծողները: Արսեն Հովհաննիսյանն ասաց, որ հիմա այդքան մկներ չկան, բայց ձմռանը որոշակի վնաս հասցրել են կրծելով ծառերի ճյուղերը:
Ծառերի վրա արդեն նշմարելի են ծիրանի պտուղները: Այգետերն ուշադիր հետևում էր ծաղկաթափմանը, համոզվելու համար ցրտահարված է ծառը՝ երբեմն-երբեմն թափահարում էր ճյուղերը: Հետո քաղում ծաղկաբույլը, ձեռքի ամփի մեջ տրորում և ցույց տալիս, որ մի մասը ցրտահարված է և բերք չունի: Նայելով ճյուղերին հիմա էլ չի դժգոհում, գյուղի ավելի ցածրադիր գոտիների այգիները մեծամասամբ ցրտահարված են:
15 տարվա այգին արդեն երկու տարի է լավ բերք տալիս:
Հարևան այգետերերը ծեռերն էին ջրում, տարածքը ամբողջությամբ ողողված էր ջրով:
Ասում է ծառերը շատ խնամք են պահանջում, բուժում, որպեսզի առողջ բերք ունենան: Թենգիզ Բադոյանը դժգոհեց, որ հարևան Արգինա գյուղում տեղադրված հակակարկտային կայանքների կրակոցի պատճառով իրենց մոտ անձրևներ քիչ են տեղում:
Արգինայի հակակարկտային կայանքների գործարկմամբ պայմանավորված, որի հետևանքով ամպերը ցվրվում են և անձրև չի տեղում, արտենցիներն անցած տարի էլ էին դժգոհում: Նրանք ենթադրում են, որ կայանքները կգործարկվեն միայն կարկտաբեր ամպերի դեպքում, թե չէ՝ ամեն սև ամպ կարկուտ չի բերում: