Պուտինը Հաղթանակի օրվա առիթով հանդես է եկել ուղերձով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նացիստական Գերմանիայի նկատմամբ դաշնակիցների հաղթանակին նվիրված ռազմական շքերթի մասնակիցների առջև այսօր հանդես է եկել ելույթով, որում Արևմուտքին կոչ է արել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում գործողությունները համապատասխանեցնել Մոսկվայի մոտեցումներին:
Պուտինն ընգծել է՝ հենց միասնականության բացակայությունն է Ադոլֆ Հիտլերի ուժերին հնարավորություն տվել ավերածություններ գործել Եվրոպայում և սպառանալ ողջ մոլորակին: Դիմելով Մոսկվայի Կարմիր հրապարակով անցնող ռազմական շքերթի մասնակիցներին, Պուտինն ասել է, թե հենց Խորհրդային Միությանն է պատկանում նացիստների նկատմամբ 1945 թվականի հաղթանակի դափնիների առավելագույն մասը, և միջազգային անվտանգությանն այսօր սպառնացող վտանգները Ռուսաստանին հարկադրում են առավել ուժեղացնել իր զինված ուժերը:
Ռուսաստանի նախագահը նաեւ հայտարարել է, որ չի եղել և չի լինի այնպիսի ուժ, որն ի վիճակի ստրյացնել ռուս ժողովրդին: «Ո՛չ, չի եղել և չի լինի ուժ, որը կարող է ստրկացնել մեր ժողովրդին»,-նշել է ՌԴ նախագահը: «Մենք երբեք չենք մոռանա, որ Եվրոպայի ազատությանը և մեր մոլորակի վրա երկար սպասված խաղաղությանը կռվով հասել են հենց մեր հայրերը, պապերը և նախապապերը»,- հավելել է նա: