Անջնելի հիշողություններ՝ վախ, թախիծ ու կարոտ


Հիշողություններ, որ երբեք չեն ջնջվի «Ռադիոլուրի» զրուցակիցների հուշերից։ Դրանք ամեն օր սավառնում են օդում ու Լոռիից Արցախ հասնում։ Երբեմնի շեն ու մարդաշատ Թալիշի մասին այսօր Խաչատրյանների ընտանիքում միայն հիշողություններ են մնացել: Օրերս Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնը լրագրողական այց էր կազմակերպել Լոռու մարզի մի քանի համայնքներ: Հենց այս ընթացքում էլ «Ռադիոլուրը» հանդիպել է Լոռու մարզի Շահումյան համայնքում ապաստան գտած այս ընտանիքի հետ:
Մեկ տարուց ավելի է, ինչ զրուցակիցներս հարազատ տանը չեն եղել: Թալիշի իրենց տնից առայժմ միայն հիշողություններն են, որ ամեն օր, 24 ժամ նրանց մտքում է։ Երեխաներն ամենաշատն են կարոտում իրենց տունը, բակը, ընկերներին, հեծանիվը: Մանկության անբաժան ընկերոջն ամենաշատը 11-ամյա Արմենն է կարոտում:
Վեցամյա Սամվելն ավելի քչախոս է, երբ հայրենի տան կարոտը խեղդում է, լուռ մոտենում է համակարգչին , նայում լուսանկարները, կախում գլուխնը…
Եվ այսպես, արդեն մեկ տարուց ավելի, օրվա մեջ մի քանի անգամ: Ծննդավայրի մասին չի խոսում, արցունքները մի կերպ է զսպում՝ տղամարդուն բնորոշ քաջությամբ: Հարցերին «այո» . .. կամ «ոչ»- է պատասխանում: Երազում է մի օր անպայման ծննդավայր՝ կանաչապատ Թալիշ վերադառնալու մասին:
Ցանկությունը ծնողներին ամեն օր է փոխանցում, սակայն նրա «հայտարարություններն» անպատասխան են մնում: Անպատասխան, քանի որ մեծահասակները գիտակցում են՝ չեն ուզում մեկ անգամ ևս անցանել այն ամենի միջով, ինչով անցան մոտ մեկ տարի առաջ՝ ապրիլին: Տղաների մայրը՝ Լիանան , 2016թ ապրիլի 2-ի առավոտը երբեք չի մոռանա:
Այստեղ բարեկամներ ունեին: Միջնորդեցին ու Ռուսաստանում գտնվող ծանոթներից տանը պատսպարվեցին: Տանը ոչինչ չկար: Մի քանի օր անց գնացին Թալիշ ու տունը թալանված տեսան:
«Հունցը Աղդամի թալանը, որը պիտանի ա եղել տարել են, որը չէ՝ թափել են: Այն, ինչ իրենց տանը տեսան, ադրբեջանցիների ձեռագիրը չէր կարող լինել: ազերիները կհրդեհեին տունը: Թե ովքեր էին՝ թալանել»:
Տունը, որտեղ բնակվում են, վաճառվում է: Չգիտեն՝ ինչ կլինի իրենց հետ, երբ գնորդ հայտնվի: Չորս տղա ունեցող այս ընտանիքը կհայտնվի փողոցում: Մշտական աշխատանք էլ չունեն: Կցանկանայի՞ք նորից գնալ. հարցին Լիանայի պատասխանն անկեղծ է. «Կուզենանք գնալ, բայց երեխաները անգամ անձրևի ձայնից են վախենում»:
Լիանայի ծննդավայրը Լենավանն է։ Այժմ ադրբեջանցիների ձեռքին է: Չենք կարող մեր ծնողների սխալը նորից կրկնել, գուցե երեխաները մեծանան, իրենք իրենց գլխի տերը դառնան, իրենք գնան, բայց ես չեմ տանի»՝ որոշել է Լիանան։
Շահումյանում հանգիստ են ավելի, բայց՝ կարոտով ու տխուր: Սրտի ցավով են լսում հայրենի գյուղի հետ կապված բոլոր լուրերը։ «Մենք էստեղ առոք-փառոք չենք ապրում, սիրտներս ցավում ա, որ լսում ենք, Թալիշի մասին»,- ասում է։
Շահումյանում այժմ Թալիշից տեղափոխված հինգ ընտանիք կա: Համայնքի ղեկավարը վստահեցնում է՝ օգնել են՝ ինչով կարողացել են:
Զրուցակիցս վստահեցնում է՝ շարունակելու է աջակցությունը այնքան ժամանակ, որքան դրա կարիքը կլինի: