ԿարևորՀասարակություն

25 տարի առաջ այսօր սկսվեց Շուշիի ազատագրման գործողությունը

Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր-Ստեփանակերտ

Ուղիղ 25 տարի առաջ այս օրը հայ մարտիկերը գրոհեցին Շուշի բերդաքաղաքը:  Գրոհը հաջողությամբ պսակվեց եւ մայիսի 9-ին հայկական ուժերը մտան Շուշի: Արդեն երկու տասնամյակից ավելի քաղաքը շնչում է հայկական ոգով եւ ամեն մայիսի 9-ի նախօրյակին  Շուշիի Ամենափրկիչ եկեղեցում պատարագ է մատուցվում, բանակի օրհության կարգ է կատարվում:

 

1992 թվականի մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը հայկական զինված ուժերը նախապատրաստվում էին գրոհել բերդաքաղաքը:  Արցախի թեմակալ առաջնորդը հիշում է, թե ինչպես մարտիկերը, որ մոտենում,  օհնություն էին ստանում,   խաչ էին կրում հագուստի վրա՝ հակառակորդից տարբերվելու նկատառումով եւ այդ պահին առանց գիտակցելու, որ Տիրոջ նշանն ունեն:

Խորհրդանշական է, որ գրոհը համընկել էը  Խաչի  բուն երեւման տոնին, որը լինելով շարժական, 1992-ին նշվեցր հենց մայիսի 7-ին: Այս խորհրդի համաձայն արդեն որերոդ տարին  մայիսի 7-ին Շուշիի Ամենափրկիչում  Բանակի օրհնության կարգ է կատարվում:   Երեկ սրբազան պատարագը մատուցեց Արցախի թեմակալ առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Սրբազանն իր խոսքում շնորհակալական ու շնորհավորական խոսք ասաց եռատոնը կերտողներին:

Պատարագին մասնակցել են ԼՂՀ նախագահ ու պաշտպանության նախարարը, ՀՀ պաշտպանության նախարարը:   Բանակի կազմավորման քսանհինգամյակի կապակցությամբ մատուցված  պատարագի ավարտին հանրապետականը մաղթանքը մատուցվեց երեք  հոգեւորակաների ձեռամբ՝ ինչը Արցախ, Հայաստան Սփյուռք եռամիասության խորհորդն ունի՝ Պարգեւ սրբազանի հետ կարգը կատարեցին Հայոց զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակ Մակար եպիսկոպոս Աբգարյանը: Ընթերցվեց Հայոց ամենայն կաթողիկոսի  սրբատառ կոնդակը, որով հայտարարվեց  Արցախի Պաշտպանութեան բանակին Սուրբ Գրիգորիս Պարթև արքեպիսկոպոսի պատկերով խաչվառի  շնորհման մասին:

Շուշին այսօր էլ տոնական միջոցառումների կենտոնն է: Վաղ առավոտյան  երիտասարդերը  եւս մեկ ավանդական   միջոցառման մեկնարկն են տվել՝ սկսելով արշավը դեպի բերդաքաղաք:Նրանք 1992թվականի մայիսի 8-9-ի գրոհչորս ուղղություններն անցնում են  գրոհի մասնակից մարտիկների առաջնորդությամբ:

Այս օրերին քաղաքում մի շարք մշակութային միջոցառումենր են նախատեսված արդե երկու ցուցահանդեսներ են տեղի ունեցել: Առաջիկա ծրագրերի մասին պատմում է Շուշիի թանգարաներ ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը:

Այսօր Եռատոնի միջոցոռումների շրջանակում Ստեփանակերտում պարգեւատրման արարողություն կլինի:  Վաղը Հիմնական միջոցառումները սկսվելով  Ստեփանակերտում՝ տեղափոխվելու են Շուշի:

Back to top button