Հասարակություն

Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 8-ին առավելապես հյուսիսային շրջաններում, հատկապես գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 8-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +13+18,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +13+18,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +19+21,

Գեղարքունիքում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +13+18,

Լոռիում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +18+21,

Տավուշում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +20+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +13+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +21+23,

Արարատում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +24+27,

Արմավիրում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +24+27,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +13+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +24+27,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +12+15, ցերեկը` +23+28,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +16+19,

Արցախում՝ գիշերը` +8+11, ցերեկը՝ +20+23:

Back to top button