

2016-ի մայիսից մինչեւ 2017-ի փետրվար՝ 10 ամիսների ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետեւանքով արդեն ունենք 20 զոհ: Այս նոր փաստերը, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմի իրադարձությունները, աշխատանքի նոր ռազմավարությամբ աշխարհին շարունակում է ներկայացնել Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը: Ասում է՝ <<ապրիլը ճիշտ դասեր սովորեցրեց>>: Երկու ամիս առաջ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը ասուլիս է տվել Եվրախորհրդարանում, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արդեն համապատասխան հայցերն ընթացք են ստանում: Դրան մեծապես նպաստել է նաեւ ապրիլյան պատերազմին առնչվող միջանկյալ զեկույցի հրատարակումն ու լայն տարածումը:
Արցախյան հակամարտությունը պարզապես պատերազմ չէ: Սա այն հակամարտությունն է, որ ուղղակի կապ ունի մարդու իրավունքների հետ՝ պնդում է Արցախի օմբուդսմենը: