Հասարակություն

Երևանում ծնված հնգյակից մեկը մահացել է

«Էրեբունի» բ/կ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը Tert.am –ի հետ զրույցում հայտնել է, որ
մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից այսօր առավոտյան մահացած նորածինը ունեցել է խորը անհասությունից, որն էլ հարուցել է բարդացումներ՝ գլխուղեղի արյան զեղում:

«Անհասության պատճառով գլխուղեղում առաջացող արյունազեղումն ամենավտանգավոր բարդացումն է, ինչն էլ բերում է նման ծանր վիճակների: Ասեմ, որ այս բարդության կանխարգելումը հնարավոր չէ,  որովհետև միակ ճանապարհն այն է, որ երեխան որքան հնարավոր է՝ շատ մնա արգանդում»,-ներկայացրեց Միքայել Մանուկյանը:

Հիշեցնենք, որ հնգյակը լույս աշխարհ էր եկել 28 շաբաթականում՝ կեսարյան հատմամբ:
Back to top button