Հասարակություն
Արցախի ՊՆ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն Արցախի մայր ԲՈՒՀ-ում արիության դաս է վարել


Այսօր, մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակներում, Արցախի հանրապետությունում կազմակերպվել են արիության դասեր ինչպես հանրակրթական, այնպես էլ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, որոնց մասնակցել են ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները:
Արցախի մայր ԲՈՒՀ-ում արիության դասը վարել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ու կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը:
Բանակի հրամանատարն, անդրադարձ կատարելով եռատոնի իմաստն ու խորհուրդը ձևավորող կարևորագույն արժեքներին, փաստել է, որ այսօր պաշտպանության բանակում շարունակվում են հաղթական ավանդույթները և ինչպես երեկ, այսօր և այսուհետ ևս հայ զինծառայողը կմնա իրավիճակի թելադրողն ու հիմնական դերակատարը: