Հասարակություն

Սիսիան-Գորիս հատվածի հիմնանորոգման համար ֆինանսներ են պետք


«Բավականին հին ճանապարհ է, որը նախատեսված չի եղել այսպիսի տրաֆիկի համար»,-տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհի՝ Սիսիան-Գորիս հատվածի անբարեկարգ վիճակին: Նշել է, որ  փոսալցումներով տալիս են ժամանակավոր լուծում, սակայն ճանապարհն ունի հիմնանորոգման կարիք: Նախարարը նաև խոստովանեց՝ ճանապարհի հիմնանորոգման համար ֆինանսներ են պետք:

Back to top button