Հասարակություն

Տրանսպորտի նախարարը՝ կառավարության կազմում իր հետագա պաշտոնավարման հարցի մասին


Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր անդրադարձել է կառավարության կազմում իր հետագա պաշտոնավարման հարցին՝ նշելով, որ «Նոր կառավարության կազմում իրեն  պետք է տեսնի կամ չտեսնի կուսակցությունը»:

«Կառավարությունում ինձ պետք է տեսնի կամ չտեսնի կուսակցությունը, վարչապետը և կարևորը՝ նախագահը», — ասաց նախարարը։

Հարցին՝ ինքը կցանկանա՞ շարունակել պաշտոնավարել, նախարարն արձագանքեց. «Թույլ տվեք չասել»։

Դիտարկմանը, թե ի՞նչ կլինի իր մշակած ծրագրերի հետ, եթե նախարարը փոխվի, Վահան Մարտիրոսյանը նշեց, որ դա անձամբ իր ծրագրերը չեն միայն։

«Իմ մշակած ծրագրերը չի նշանակում, որ միայն ես կարող եմ իրագործել։ Դա թիմային աշխատանք է, եթե մեկը նշանակվել  է նախարար, չի նշանակում, որ նա ամենապայծառ միտքն ունի», — ամփոփեց նախարարը:

Back to top button